Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Թուրքական բթամտությունը սեփական խախուտ դրությունը «հայկական համաշխարհային դավադրությամբ» բացատրելու փորձեր է անում

Թուրքական բթամտությունը սեփական խախուտ դրությունը «հայկական համաշխարհային դավադրությամբ» բացատրելու փորձեր է անում
12.05.2009 | 00:00

ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ
«Թուրքը մնում է թուրք»։ Միջնադարում տարածում գտած և մինչ օրս Եվրոպայում շրջանառվող հայտնի առածն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը։ Համենայն դեպս, դժվար է այլ տպավորության հանգել, ծանոթանալով երեկ Dav.Az-ի ինտերնետային կայքում Փյարվիզ Աղաևի ստորագրությամբ լույս աշխարհ եկած հրապարակմանը։ Հոդվածագիրն անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին և այդ կապակցությամբ ադրբեջանական հիասթափությանը, ինչի համար առիթ է հանդիսացել Հայաստանի «սպեկուլյատիվ» քաղաքականությունը` Ադրբեջանի նկատմամբ մեծ տերությունների ճնշումն ապահովելու համար։ Աղաևը գրում է. «Ինչպես հայտնի է, հայկական կողմը Ս. Սարգսյանի գլխավորությամբ փորձում է ղարաբաղյան բանակցություններում օգտագործել «թուրքական խաղաքարտը»։ Հայտարարվում է այն մասին, որ պաշտոնական Երևանը պատրաստ է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի, այսպես կոչված, ցեղասպանության համընդհանուր ճանաչումից։ Փոխարենը նրանք պահանջում են աշխարհի առաջատար պետություններից ճնշում գործադրել Ադրբեջանի ղեկավարության վրա Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մասնավորապես հայկական կողմը հայտարարել է ԼՂ-ի շուրջ գտնվող հինգ օկուպացված շրջաններն ազատելու Հայաստանի համաձայնության մասին։ Բայց փոխարենը նրանք ցանկանում են, որ պաշտոնական Բաքուն համաձայնի անկախություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին։ Հայ-թուրքական սահմանի բացման և, այսպես կոչված, ցեղասպանության հարցերը ղարաբաղյան թեմային կապելու հայերի անտեղի փորձերը երկու նպատակ ունեն. կամ տապալել բանակցությունները` մեղադրելով Բաքվին ոչ կառուցողական լինելու մեջ, կամ էլ ուժեղացնել Ադրբեջանի վրա ճնշումը առաջատար երկրների, ամենից առաջ ԱՄՆ-ի կողմից»։ Ադրբեջանական «վերլուծաբանը» պնդում է, թե հատկապես այդ նպատակով էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել Միացյալ Նահանգներ։
Սկսենք նրանից, որ պետք է ադրբեջանցի լինել, այսինքն` կանխակալ տրամադրվածություն ունենալ ենթադրելու համար, թե Հայաստանի որևէ ղեկավարություն կարող է ցեղասպանության հարցը դարձնել նման մանր առևտրի առարկա։ Այն էլ Ղարաբաղի հետ կապված, երբ ռազմական գործողությունները 15 տարի է ավարտվել են, և Ադրբեջանը պետք է շահագրգռված լինի բանակցություններով, որպեսզի ինչ-որ բան հետ ստանա։ Համենայն դեպս, հինգ շրջան վերադարձնելու խոստում ոչ ոք հրապարակավ չի տվել, այդ մասին խոսակցություններն էլ ավելի շատ տարածվել են ադրբեջանական աղբյուրներից։ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդիրն էլ արծարծելով` ադրբեջանցի «վերլուծաբանը» խոստովանում է, որ Հայկական հարցի հետ կապված Թուրքիան, իսկապես, ունի այդպիսի պրոբլեմ։ Եվ եթե մի բուռ Հայաստանը կարողացել է մեծ տերություններին քաշել այսպիսի խաղի մեջ, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ տրամադրել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին միաժամանակ, ուրեմն հայերը համաշխարհային քաղաքականության վրա, իսկապես, մեծ ազդեցություն ունեցող ժողովուրդ են։
Իրականում ամեն ինչ այդքան վարդագույն չէ մեզ համար։ Սակայն ակնհայտ է, որ նախ Կոսովոյի, ապա Աբխազիայի և Հարավային Օսիայի նախադեպերից հետո ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունն ավելի մեծացել է։ Այդ փաստարկը, անկասկած, օգտագործում է հայկական կողմը, և համանախագահ երկրները հայտնվել են երկակի վիճակում։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ճանաչել են Կոսովոյի անկախությունը, իսկ Ռուսաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախաձեռնողն է հանդիսացել։ Եվ հիմա շատ դժվար է բանակցությունների ժամանակ համոզել հայերին, թե նրանց հասնում էր, իսկ ձեզ չի հասնում։ Հետևապես, մնում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` որոշակի ժամկետում ընդունելու այն, ինչն արդեն վաղուց կայացած իրողություն է։ Ահա և թուրքական բթամտությունը սեփական խախուտ դրությունը «հայկական համաշխարհային դավադրությամբ» բացատրելու փորձեր է անում, ձեռքի հետ էլ փորձում ցույց տալ, թե Ղարաբաղի համար Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է վաճառելու Հայկական հարցը լայն իմաստով` առանց հասկանալու, որ հայկական հողը հայկական հողով փոխանակելը հայերի համար չի կարող հեռանկար հանդիսանալ։ Թուրքը մնում է թուրք։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2756

Մեկնաբանություններ